Միասին կարող ենք
կարևոր
343 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-16 18:53
Քաղաքական

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտական հանձնաժողով ԱԺ ընտրությունների «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ:

Նշենք նաև՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ենթարկվի պատասխանատվության։