Միասին կարող ենք
կարևոր
1015 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 20:03
Հասարակություն

ՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է

ՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է

Հունիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով «Ford Mustang»-ը գլխիվայր շրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքո՝ տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Mustang»-ը վարել է ՌԴ քաղաքացին, իսկ ավտոմեքենան վերցրել է վարձույթի սրահից։