|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացված «Vladimir Dvorkovich Memorial – Aktobe Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում լրացրեց գրոսմայստերի իր առաջին նորման։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Սկլոկին-Բագիյանը, առանց պարտության ավարտելով մրցաշարը, 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, զբաղեցրեց 9-րդ մրցանակային տեղը և 25.4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։
Մրցաշարի ընթացքում նա ոչ-ոքի խաղաց 2684 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոյի և 2649 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ: