|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը Սերբիայի Պարաչին քաղաքում անցկացված «19th International Chess Festival Paracin 2026» շախմատի միջազգային փառատոնում լրացրել է միջազգային վարպետի նորմա, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերցիայից։
Սարգիս Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:
Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում են նաև վարպետության թեկնածու Վալտեր Գյուրջինյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Անդրեասյանը, ովքեր 6 միավորով համապատասխանաբար զբաղեցրել են 8-րդ ու 11-րդ հորիզոնականները:
Վալտեր Գյուրջինյանը նաև 114 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը: