|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը գրում է․
«Մինչ այս պահը Նիկոլը իր քարոզարշավի շրջանակում հիմնականում նշում է ընդամենը 2-3 քայլ՝ որպես իր աշխատանքի արդյունք․
1. Թոշակների 10,000 դրամով բարձրացումը
2. Բժշկական պարտադիր ապահովագրությունը
3. Վերջին մեկ տարվա հարաբերական «խաղաղությունը»՝ զոհեր չունենալը
Կարճ անդրադառնանք երեքին էլ․
1. Թոշակների բարձրացումը իրականացվեց բացառապես նախընտրական շրջանում՝ փաստացի դառնալով օրինականացված կաշառք: Ընդամենը երկու ամիս առաջ հայտարարվում էր, թե թոշակները չեն բարձրացվելու, քանի որ թոշակառուն «չի իմանա՝ ինչի վրա ծախսի»։ Համոզված եմ՝ շատերս դա հիշում ենք։
2. Բժշկական ապահովագրությունը ներդրվեց աշխատավարձերից պահումների և պետական բյուջեի հաշվին՝ շտապողական ու թերի կազմակերպված ձևով, կրկին նախընտրական փուլում։ Թեև այն որոշ դրական ազդեցություն ունի քաղաքացիների համար, բժիշկների տեսանկյունից համակարգը լուրջ խնդիրներ ունի։
3. «Խաղաղությունը», որի մասին խոսվում է, ըստ էության, կառուցված է մեկ պարզ սկզբունքի վրա՝ «ինչ ուզում եք արեք, ինչ ուզեք կտանք, միայն թե մի կրակեք», որպեսզի հնարավոր լինի դա ներկայացնել որպես ձեռքբերում։
Ամենահետաքրքիրը՝ ինչ է խոստացվում առաջիկայի համար։ Փաստացի՝ ոչինչ։ Շարունակվում է խոսվել միայն վերոնշյալ երեք կետերի մասին՝ առանց հստակ ապագա ծրագրերի։
Եթե փորձենք հասկանալ՝ իրականում ինչ կարող է սպասվել (այն, ինչի մասին կամ չեն խոսում, կամ խոսում են անորոշ ձևակերպումներով), ապա առաջ են գալիս հետևյալ մտահոգությունները․
1. Սյունիքում թուրքական միջանցքի տրամադրում՝ այլ անվանումներով ներկայացված
2. Սահմանազատման անվան տակ՝ ռազմավարական նշանակության տարածքների զիջում (անկլավների թեմա)
3. Սահմանադրական փոփոխություններ՝ պետականության հիմնարար դրույթների վերանայմամբ`Անկախության հռչակագրից հրաժարում
4. Հայոց ցեղասպանության հարցից վերջնական հրաժարում
5. Ադրբեջանցիների վերաբնակեցում՝ համայնքային ձևաչափով`ադրբեջանական զինված ուժերի վերահսկողությամբ
Հ.Գ. Վերոնշյալը չափազանցություն համարողները թող հիշեն, որ 2018-ին նմանատիպ կանխատեսումները նույնպես շատերի կողմից լուրջ չէին ընդունվում»։