կարևոր
766 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-15 22:56
Քաղաքական

Ինչի միջև կատարել ընտրությունը՝ Ալիևի կողմից անարգվողի՞, թե՞ Ալիևին խեղճացնողի․ Սևակ Նազարյան

Ինչի միջև կատարել ընտրությունը՝ Ալիևի կողմից անարգվողի՞, թե՞ Ալիևին խեղճացնողի․ Սևակ Նազարյան

ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը գրում է․

«Յուրաքանչյուր հայ անհատ, ով գնալու է ընտրության պետք է հասկանա, թե ինչի մեջ է կատարում ընտրությունը.

Ստախոս առաջնորդի, թե ծանրակշիռ խոսքի:

Բարեկամներին թշնամի սարքողի, թե դաշնակիցներ գտնողի:

Սխալների համար մեղավորներ փնտրողի, թե սխալների համար պատասխան տվողի:

Թշնամիների հետ եղբայրություն քարոզողի, թե թշնամուն հաղթել ուզողի:

Քծնանքով Թուրքիայից սեր աղերսող, թե Թուրքիայի դիմաց ամուր պետությամբ կանգնողի:

Ալիևի կողմից անարգվողի, թե Ալիևին խեղճացնողի:

Սփյուռքի հանդեպ պատասխանատվությունից հրաժարվողի, թե Սփյուռքը հայրենիքին կապողի:

Ներդրումների համար հայրենիքի տարածք օտարողի, թե ներդրումները երկրում պահողի:

Դատական համակարգը իրեն ծառայեցնողի, թե արդարադատություն կառուցողի:

Ոստիկանությունը որպես թիկնազոր օգտագործողի, թե հանցավորությունը վերացնողի:

Նոր սերնդին թմրամիջոցները հասանելի դարձնողի, թե դրանց ներքին տարածումը վերացնողի:

Աչք մտցնելու համար գյուղերում ասֆալտ անողի, թե գյուղացուն անվտանգ արոտավայրեր ու հողեր տվողի:

Աչք մտցնելու համար մի քանի դպրոց թանկով վերանորոգողի, թե կրթական համակարգ կառուցողի:

Գյուղերում դպրոցներ փակելով գյուղերը դատարկողի, թե գյուղացու համար հավասար պայմաններ ստեղծողի:

Դատարկ հիմքով ասֆալտ անողի, թե կամուրջներ, թունելներ և այլ ենթակառուցվածքներ սարքողի:

Դիրքեր հանձնելով «ամուր սահման» կառուցողի, թե ամուր դիրքերով սահման պահողի:

«Արցախը Հայաստան է և վերջ»-ը անցյալ սարքողի, թե «Արցախը Հայաստան է և վերջ»-ը իրականցնողի:

Արցախը հանձնողի, թե Արցախը ազատագրողի, պահողի և զարգացնողի:

Պատերազմ բերողի, թե պատերազմ զսպողի:

Խաղաղություն մուրացողի, թե խաղաղություն պարտադրողի:

Արցախը հայրենիք չհամարողի, թե Արցախը հայրենիքի անբաժան մաս համարողի:

Ցեղասպանության պատճառը հայերին համարողի, թե Ցեղասպանության հարցը որպես անժամանցելի հարց բարձրացնողի:

Արմավիրն ու Արագածոտնը Արևմտյան Հայաստան կոչողի, թե Սասունն ու Մուշը միացյալ Հայաստանի մաս համարողի:

Հասարակությանը պառակտողի, թե միավորողի:

Ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու գաղափարին կողմ լինողի, թե դրա դեմ պայքարողի:

Հայ առաքելական եկեղեցուն և հոգևորականությանը թիրախ դարձնողի, թե Եկեղեցին բացարձակ արժեք ընկալողի:

Սրբազաններ բանտարկողի, թե եկեղեցի կառուցողի:

Արցախցիներին փախստական սարքողի, թե Արցախցիների համար տուն կառուցողի:

Եվ վերջապես հիշողություն չունեցող անասունի, թե մարդկանց միջև:

Հ.Գ. Կարող եք ինքներդ էլ ավելացնել այս շարքը:

Հ.Գ.1. ձախ կողմը պարզ է, աջ կողում կարող են լինել տարբեր թեկնածուներ:

Սա ոչ մի ուժի կամ մարդու մասին չէ, սա ընտրելու պատճառի մասին է»: