|
Փոխարժեքներ
17 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
«Այս չարիքի իշխանությունը, երբ որ խոսում է ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից, իրական Հայաստանից կամ խաղաղությունից, և սրան զուգահեռ նաև հիստերիկ հայախառն ելույթներ ունենում, ի պատասխան սրան, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին, գրեթե ամեն օր մեկ հարց եմ տվել և ես, իմ և իմ ընկերները։ Ասել ենք՝ եթե ի վիճակի ես, ավել-պակաս դուրս տալու փոխարեն, ընդամենը հայտարարի, որ դու այլևս երբեք Հայաստանից նոր տարածքներ չես զիջելու Ադրբեջանին։ Եվ մի քանի օր այս հարցադրումից հետո, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Նիկոլը պատասխանեց, որ այո՛, Ադրբեջանի երեք տարածքները, որոնք գտնվում են Հայաստանի հսկողության տակ, ադրբեջանական տերմիններով նաև անվանեց այդ տարածքները, վերադարձվելու են Ադրբեջանին»,-այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդ, մարդը ուղիղ հայտարարում է Ադրբեջանի երեք տարածքներ։ Տեսեք, այս մասշտաբի պետական դավաճանության, պետական հանցագործության դեպք համաշխարհային պատմության մեջ երևի չկա։ Չկա աշխարհում նման մի դեպք, երբ որ վարչապետը, նաև վարչապետի թեկնածուն գա իր ժողովրդին դիմի, ասի՝ ինձ տվեք քվե, որ գնամ հայրենիքից նոր տարածքներ հանձնեմ թշնամուն։ Եվ երբ որ մենք ասում էինք, այս ընթացքում նաև, երբ որ ես ամեն առավոտ կամ երեկո հիշեցնում էի դրա մասին, նաև քաղաքացիներից, իմ ընկերներից շատերը ասում էին՝ դա կհայտարարի, բայց հետո կտա, ես վստահեի, որ ինքը չի կարող դա հայտարարել, որովհետև ինքն Ալիևի առջև ունի ստորագրած ղազագիր, պարտավորություն և խոստում, որ՝ օգնեք ընտրվեմ և վաղը մյուս օր նոր տարածքներ կվերադարձնեմ։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք, որ սրա վերընտրվելու դեպքում ինքն ասելու է, որ ես չեմ տվել, ժողովուրդն է տվել, որովհետև ես նախօրոք ասել էի, որ տարածքներ եմ հանձնելու, իսկ ժողովուրդը դրա համար ինձ մանդատ և վստահություն է տվել, և այս ճանապարհով փորձելու է իրեն ձայն տված քաղաքացիներին դարձնել այս պետական դավաճանության, այս հանձումների և պետական հանցագործության մասնակից և փորձել իր դավաճանությունների մեղսակից դարձնել նաև մեր հայրենակիցներին։
Եվ այս տրամաբանությամբ, իմիջիայլոց, նաև ինքը փորձում է հիմնավորել, դե դրանք ադրբեջանական տարածքներ են, վաղը մյուս օր գալու է և ասի՝ Սևանն ո՞վ էր ասում, որ ընդհանրապես հայկական է, ադրբեջանական անվանումը տալու է և փորձելու է հանձնել, նույնը Տիգրանաշենը, նույնը Սյունիքից նոր հատվածներ ու այսպես շարունակ, հետևաբար ժողովուրդ ջան, սա Ալիևի խամաճիկն է, սա այլևս վաղուց Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական շահերի հետ որևէ կապ և առնչություն չունի։ Եվ այս ամեն ինչի վերջը հունիսի 7-ին պետք է տանք, կտրենք այս պարտությունների, դժբախտությունների և կորուստների շղթան և երկիրը դուրս բերենք այս իրավիճակից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։