|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել:
«Վիգենը գերության ընթացքում առողջական մի շարք խնդիրներ է ձեռք բերել, նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել, հիմա նա համալիր բուժման կարիք ունի։
Ծանր քրոնիկ հիվանդությունների, սահմանափակ շարժունակության, լսողության կորստի և սիրտ-անոթային ռիսկերի պատճառով՝ նա շարունակում է բախվել լուրջ դժվարությունների առօրյա կյանքում և աշխատանքային հարցերում։
Չնայած պետական մարմիններին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ Վիգենը չունի կայուն կացարան և ապավինում է ընկերների ու հարազատների աջակցությանը»,- նշված է դրամահավաքի էջում։