|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։
«Այս պահին ավելի մանրամասներ հայտնել չեմ կարող։ Միայն կարող եմ ասել, որ հայրիկիս մոտ օրերս վիրահատելու են», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 14-ին 4 հայ գերի վերադարձվել է Հայաստանին, որոնց թվում է նաեւ Վագիֆ Խաչատրյանը, որը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսին՝ ԿԽԿՄ-ի ուղեկցությամբ Հակարիի կամուրջը որպես բուժառու հատելիս։
Հայրենադարձվելուց հետո Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է Երեւանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, որի տնօրեն Միքայել Ադամյանի փոխանցմամբ Խաչատրյանի մոտ վերջին 10 տարվաընթացքում առկա է եղել քրոնիկ հիվանդություն, որը հայտնաբերվել է դեռեւս Ստեփանակերտում, եւ այս տարիներին պարբերաբար բուժում է ստացել Ստեփանակերտի ԲԿ-ում։
«Այս պահին ունենք հիվանդության սրացում։ Կկատարվեն համապատասխան հետազոտություններ, և հետագայում՝ ըստ առողջական վիճակի, կհստակեցվի բուժման հետագա ընթացքը»,– հունվարի 14-ին ասել էր Ադամյանը։