|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալված հայ երիտասարդը` Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը, Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ օրերս հայկական կողմին վերադարձված 77-ամյա Մամիկոն Խոջայանի եղբոր թոռն է:
Թեեւ սկզբում նշվում էր, թե Արսեն Խոջայանը զինվորական է, բայց այս լուրը հերքեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, թե հայ-ադրբեջանական շփման գիծը հատած ու ձերբակալված երիտասարդը զինծառայող չէ:
Վերին Կարմիր Աղբյուր գյուղի գյուղապետը նշեց, որ Արսեն Խոջայանը անասուններին է տարել է հանդամաս` արածեցնելու, մառախուղի պատճառով տեղանքում չկողմնորոշվելով, մոլորվել ու հատել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական կողմում:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները բռնել ու այնուհետեւ Ադրբեջանի ԱԱՆ աշխատակիցներին են հանձնել Հայաստանի 20-22 տարեկան քաղաքացու: Այս տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը: Նրա խոսքով՝ երիտասարդը ռուսերեն չգիտի եւ նրան տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն: