Միասին կարող ենք
կարևոր
1162 դիտում, 3 ժամ առաջ - 2026-05-09 16:08
Քաղաքական

Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է․ այս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն․ Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է․ այս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է մայիսի 9-ի կապակցությամբ․

«Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է։ Դրանք կերտվեցին մեր պապերի և հայրերի, զավակների և եղբայրների անձնազոհ սխրանքներով։

Այս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն։ Սակայն հենց դրանք այն զգացումներն ու դասերն են, որ շատ մոտ ապագայում մեզ ուժ են տալու՝ կատարել խաղաղ և ստեղծագործ աշխատանքի նոր սխրանքներ։

Այդ հիշողությամբ և ապագայի հանդեպ վստահահությամբ ենք հզորացնելու մեր հայրենիքը, ուղղելու հայի մեջքը, ապահովելու իրական և արժանապատիվ խաղաղություն։

Հավերժ փա՜ռք մեր հերոսներին

Շնորհավոր Մայիսի 9»։