|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կետրոնի գիտաշխատող, թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինէ Անումեանը գրում է.
«Պարզվում է՝ թուրք և ադրբեջանցի լրագրողները չեն կարողացել անտարբեր անցնել շաբաթներ առաջ Հռոմի Կոլիզեյում ներկայացված ցուցադրությանը Թուրքիայի Մշակույթի նախարարության կողմից ներկայացված քարտեզում Հայաստանի բացակայության մասին մեր արձագանքի կողքով․․․
Մասնավորապես Ֆուադ Սաֆարովը ոչ միայն անդրադարձել է քարտեզում Հայաստանի վերականգնման ուղղությամբ Իտալիայում ՀՀ դեսպանատան կատարած աշխատանքին, այլ նաև՝ իմ մեկնաբանությանը, ըստ որի՝ Գյոբեքլիթեփեն հայկական Պորտասարն է, որի անվանումն անգամ բառացիորեն թարգմանված է հայերենից․․․
Այո, մենք՝ հայերս, շարունակելու ենք տեր կանգնել մեր պատմությանը, մեր պատմական հիշողությանը և մեր պատմական տարածքներին․․․»: