|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Ղազախստանը ծրագրում է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից՝ սեփական էներգետիկ կարողությունների զարգացման շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Սունգատ Եսիմխանովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին գործարկենք մեր բոլոր պլանավորված օբյեկտները, ապա 2027 թվականին, կարծում եմ, ընդհանրապես չենք գնի էլեկտրաէներգիա Ռուսաստանից»,- ասել է Եսիմխանովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե որքան էլեկտրաէներգիա կգնի Ղազախստանը Ռուսաստանից 2026 թվականին։
Վերջին տարիներին Ղազախստանը ամեն տարի էլեկտրաէներգիա է գնում Ռուսաստանի Դաշնությունից՝ սեփական հզորությունների դեֆիցիտի պատճառով։
Եսիմխանովը հիշեցրել է, որ 2024 թվականին Ղազախստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կազմել է 2,1 միլիարդ կՎտժ, իսկ 2025 թվականին՝ մոտ 1,5 միլիարդ կՎտժ։
«Այդ թիվը նվազում է»,- նշել է փոխնախարարը։