Միասին կարող ենք
կարևոր
1147 դիտում, 19 ժամ առաջ - 2026-05-05 10:45
Քաղաքական

Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան

Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Մարդը չի կարող երկար ժամանակ ապրել ստրեսային վիճակի մեջ: 2 շաբաթվա ընթացքում նա սկսում է հարվարվել այդ վիճակի հետ և այն դարձնում իր առօրայի մի մասը:

Պատերազմների, համավարակների, բնական աղետների առաջին 6-7 օրերը ամենաստրեսայինն են, որից հետո մարդը սկսում է ապրել այդ ամենի հետ և սկսում հետևել իրադարձություններին զուտ՝ առավոտ-երեկո սկզբունքով: 2 շաբաթ անց դրանով հետաքրքրվողների քանակը սահմանափակվում է անձնական փոխկապակցվածություն ունեցողների շրջանով: Սա փաստ է, ապացուցված հոգեբանների աշխատանքներով և իրական կյանքում:

Սա վերաբերում է նաև քարոզարշավներին: Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը, որպեզի մարդկանց մոտ ժամանակի ընթացքում բթանա հետաքրքրությունը քաղաքական տվյալ պրոցեսի հանդեպ: Հետաքրքրության կորուստը նաև բերում է գործողության պասիվության: Ըստ այդմ, գերկարևոր է ժամանակից շուտ չսպառել այն տեղեկատվական, մարկետինգային և կազմակերպչական «պատռոնները», որոնք կարող են պետք գալ վերջին շաբաթվա ընթացքում: Ուշադիր եղեք կոնտենտ ստեղծելուց: Դրանց միատիպությունը և «սքրոլի» աշխարհում միանման ձևավորումը անխուսափելիորեն բերելու են հետաքրքրության անկման:

Հեռու տարեք ձեր վախերը, գնացեք ձեր կերպարներին «ոչ սազական» տեղեկատվական ռիսկի: Հավատացեք, եթե այսօրվա հանդիսատեսին դուք «շոկի» չենթարկեք, ապա չեք հայտնվի նրա գլխի մեջ:
Հ.Գ. Վերը նշված թեզը վերաբերվում է նաև հեղափոխական գործողություններին: Հեղափոխությունը պետք է 3-րդ, կամ 4-րդ օրը արդեն հասնի ուժերի հակառակ դասավորվածության: Ցանկացած հեղափոխական գործողություն, որը թևակոխում է 7-րդ օրը՝ տապալվելու է»: