|
Փոխարժեքներ
03 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․
«ԻՇԽԱՆՈԻԹՅԱՆ ծախսած ՓՈՂԸ, կամ ՓՈՂԻ իշխանությունը
Անզեն աչքով էլ երևում է, որ Նիկոլանդիան ահռելի չափի գումարներ է դաշտ նետել իրենց քարոզի համար: Բացօթյա համերգներ, փառատոններ, կարնավալներ, ավտոերթեր, քայլերթեր, մարկետինգային ատրիբուտներ, գովազդ, քարոզիչներ, երկրով մեկ հազարավոր պաստառներ, մերչենդայզինգ (նախընտրական բրենդային չուլուփալաս), երգեր, պարեր, ինքնագովեստ և այլն: Նիկոլանդիան օգտագործում է ԲՈԼՈՐԻՆ անխտիր ցանկալի տպավորությունն ու ՀԱՏԿԱՊԵՍ պատկերը ստանալու համար:
Ընտրող-օգտատերը պետք է մի կողմից ԱՆԴԱԴԱՐ տեսնի ու լսի թե ինչքան լավն է Նիկոլ Առաջինի օրոք կյանքը Նիկոլանդիայում և ինչքան վատն են մնացած բոլորը միասին վերցրած:
Նիկոլանդիայում ՓՈՂԸ որոշիչ դեր է խաղում և ցանկացած ԶԳԱՅԱԿԱՆ կոճակ աշխատացվում է ՓՈՂԻ և միայն ՓՈՂԻ գործոնով: Թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրությունը, դեպի Լարնակա 2 եվրոյանոց ավիատոմսը, աշխարհահռչակ երգիչների ելույթը հրապարակում, խոշոր բիզնեսի ԹԱՔՈՒՆ հանդիպումը «ոխերիմ հարևանի» խոշոր բիզնեսի հետ, «թեկուզ հացը դառնա 1000 դրամ նիկոլ եմ ընտրելու» ասողները, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փակ, կամ «բացվող» սահմանները, TRIPP-ը, «ինքնիշխանության բրենդը»՝ այս ամենը իրականում փողի մասին է:
ՆԻԿՈԼԱՆԴԻԱՆ փողի մասին է: Նիկոլ Առաջինը փողի իշխանության ղեկավարն է: Ով պարզ բացատրեց մարդկանց, թե ընտրողի գրպանի պարունակության տարբերությունը որքանով է զիջում ՓՈՂԻ իշխանավորների գրպանի պարունակությանը և որքանով է փոխվելու այդ հարաբերակցությունը ի օգուտ ընտրողի ՓՈՂԻ իշխանության հեռանալուց հետո, նա էլ կհաջողի»: