|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը այլևս սպառնալիք չէ։
MSNBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը այլևս տարածաշրջանային սպառնալիք չէ։
Սակայն քննադատների կարծիքով՝ այս հայտարարությունը փորձ է ներկայացնել բարենպաստ լույսի ներքո մի պատերազմ, որն իրական արդյունքներ չի տվել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարը երկարաձգելու մասին՝ նշելով, սակայն, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կշարունակվի։ Թրամփի խոսքով՝ առանց շրջափակման Թեհրանի հետ գործարք երբեք չի լինի։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն էլ իր հերթին հայտարարել էր, որ
Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը մնում են մարտական գործողություններ մղելու բարձր պատրաստականության վիճակում։