Միասին կարող ենք
կարևոր
796 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-07 17:42
Հասարակություն

Թուրքիան ԱՄՆ-ից շատ զինամթերք է վաճառում Եվրոպային

Թուրքիան ԱՄՆ-ից շատ զինամթերք է վաճառում Եվրոպային

Թուրքիան վերջին տարիներին զգալի աճ է գրանցել ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ոլորտում։ Մասնավորապես եվրոպական շուկայում առաջ է անցնել ԱՄՆ-ից։ Ֆրանսիական «Fondation pour la Recherche Stratégique» վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ սկսյալ 2024 թվականից Եվրոպան դարձել է Թուրքիայի ռազմարդյունաբերական արտադրանքի մատակարարաման ամենամեծ շուկան, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Եվրոպայի բաժինը Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ընդհանուր ծավալներում հասել է 27 տոկոսի։ Աճին նպաստել են հատկապես անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), զրահատեխնիկայի և ծովային հարթակների մատակարարումները։

Նշվում է, որ եվրոպական շուկա մուտք գործելու հարցում առավել մեծ նշանակություն է ունեցել «Baykar» ընկերության «TB2» ԱԹՍ-ների վաճառքը։ Բացի այդ զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան այս հարցում հաջողել է հիմնականում մրցունակ գների, արագ մատակարարումների, ինչպես նաև արտադրանքի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու շնորհիվ։