|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինան Ռուսաստանին է ներկայացրել էներգետիկ հրադադարի առաջարկ։ Ինչպես հաղորդում է UNIAN-ը, այս մասին իր ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումները, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր կողմից նման առաջարկ է արվել ամերիկացիների միջոցով», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև հիշեցրել է, որ Կիևը բազմիցս Մոսկվային առաջարկել է հրադադար Զատկի տոների համար, սակայն Ռուսաստանի ղեկավարությունը մերժել է։