կարևոր
1954 դիտում, 8 ժամ առաջ - 2025-06-24 16:48
Աշխարհ

Ուկրաինան ու Արևմուտքը պահանջում են, խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար՝ առանց նախապայմանների. Լավրով

Ուկրաինան ու Արևմուտքը պահանջում են, խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար՝ առանց նախապայմանների. Լավրով

Արևմուտքը փորձում է Ուկրաինային ապահովել անհապաղ հրադադար՝ առանց նախապայմանների։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ սկզբում Արևմուտքն ու Ուկրաինան պլանավորում էին «ռազմական պարտության հասցնել Ռուսաստանին մարտադաշտում», ապա սկսեցին խոսել այն մասին, որ Մոսկվան «չպետք է հաղթի»։

«Եվ հիմա նրանք պահանջում են, խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար՝ առանց նախապայմանների։ Սա հենց այն է, ինչ Զելենսկին կտրականապես մերժել էր մի քանի տարի առաջ», — նշել է ռուս նախարարը։

Լավրովը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում կտրականապես մերժել էր հնարավոր հրադադարը, սակայն այժմ արևմտյան քաղաքական գործիչներն ամեն կերպ փորձում են հասնել դրան։

«Արևմտյան ռազմավարության և մարտավարության ֆիասկոն ակնհայտ է, բայց Եվրոպան դեռ փորձում է», - եզրափակել է նախարարը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ուկրաինայի կողմից մարդասիրական նպատակներով երկու-երեքօրյա հրադադարի մասին Մոսկվայի առաջարկից հրաժարվելը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Կիևի ռեժիմի համար իշխանությունը, ակնհայտորեն, ավելի կարևոր է, քան խաղաղությունն ու մարդկանց կյանքը։