Միասին կարող ենք
կարևոր
685 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-29 23:16
Աշխարհ

Մեզ խնդրեցին չհարձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա․ ես ասացի՝ ոչ․ Զելենսկի

Մեզ խնդրեցին չհարձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա․ ես ասացի՝ ոչ․ Զելենսկի

Մեզ խնդրեցին չհարձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա, և ես ասացի՝ ոչ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք մեր գործընկերներից հաղորդագրություններ ստացանք, որ Մերձավոր Արևելքում առկա մարտահրավերների պատճառով մենք կարո՞ղ ենք չհարձակվել Ռուսաստանի որոշակի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

Եվ, իհարկե, ես ասացի՝ ոչ, մենք կհարձակվենք։ Եկեք կնքենք «էներգետիկ զինադադար», բայց ոչ ոք մեզ նման բան չի առաջարկել։

Մենք բաց ենք դրան, բայց եթե Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, մենք ամեն դեպքում կպատասխանենք»,-Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք՝ Թրամփն այսոօր հայտարարել է, որ Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել։