Միասին կարող ենք
կարևոր
1705 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-06 22:49
Քաղաքական

Հերիք է ժողովրդի հաշվին հարստություններ դիզեք. Ալիկ Ալեքսանյանը՝ Արարատ Միրզոյանին

Հերիք է ժողովրդի հաշվին հարստություններ դիզեք. Ալիկ Ալեքսանյանը՝ Արարատ Միրզոյանին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժողովրդի հաշվին հարստություն է դիզել։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Հերիք է ժողովրդի հաշվին հարստություններ դիզեք, Արարատ Միրզոյան։ Կառուցածդ դղյակները, 5000 դոլարանոց ժիլետդ, մտածում ես ` կատակի տաս անցնի ու գնա՞։ Մի քանի տարի առաջ ապառիկով հեռուստացույց չէիր կարողանում գնել, տես հիմա ինչեր ունես», -ասել է Ալեքսանյանն ու  առաջարկել  Կոնջորյանի հետ միասին  ժողովրդին բացատրել, թե ինչ կերպ կարելի է լավ ապրել, լավ տներ  ունենալ, ինչո՞ւ մենակ նախարարները կարողանան դա  անել։ 


Ալեքսանյանը խնդրել է  այլևս կատակ չանել.

«Մեր ժողովուրդը ձեր կատակների արդյունքը ցավով զգացել է. տեղակալդ չէ՞ր, որ 2019 թ-ին Շուշիից կատակով նկար էր գցել, թե ամերիկացի գործարարներին բերել ենք հողերը ցույց տանք, որ հանձնենք։ Եթե կարող ես զբաղվի արտաքին քաղաքականությամբ այս երկու ամիսը, որ ԱԺ նախագահն էլ չասի , որմ  Ադրբեջանն է Հայաստանի երաշխավորը»։