կարևոր
2344 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 17:46
Քաղաքական

Հերիք է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օպերացիան բարդեք ժողովրդի վրա․ Էդուարդ Շարմազանով

Հերիք է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օպերացիան բարդեք ժողովրդի վրա․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՔՊ-ն խիստ վիրավորվել է ,երբ 2018-ի «թավշյա հեղափոխություն» կոչվածն անվանում են թուրք-ադրբեջանական իշխանազավթում։

Թե բա ինչպե՞ս կարելի է նման որակում տալ մի գործընթացի ,որը ժողովուրդն է արել։

Նախ ,որեւէ «գունավոր հեղափոխության» հեղինակ ժողովուրրը լինել չի կարող։

Դրա նախաձեռնողներից մեկը ՝Բոլթոնը, 2018-ին եկավ Հայաստան ու ձեր Նիկոլին հրահանգեց «հրաժարվել պատմական կաղապարներից»,ի՞նչն էլ վերջինս սրբորեն իրագործում է։

Երկրորդ.Դեռեւս 2018-ի հուլիսին Փաշինյանի «կառուցողական գործընկեր» Ալիեւն է հայտարարել,որ Ադրբեջանն ունեցել է իր ներդրումը Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալման գործում։

Սրանից էլ լա՞վ փաստ։

Երրորդ.2018-ի աշնանը ձեր ամենաինտելեկտուալ ու բազմափորձ ներկայացուցիչներից մեկը հայտարարեց,որ 2018-ի «հեղափոխությունը» Արցախյան շարժումից կարեւոր էր։

Չորրորդ.Հերիք է հիմարաբար թմբկահարեք՝ ժողովորդը չի կարող սխալվել անհեթեթ թեզը։

Մարդ սխալական է,ժողովուրդն էլ՝ մարդիկ են…սխալական։

Ո՞վ ,ովքե՞ր են խաչել Հիսուսին։

Ո՞վ,ովքե՞ր են Հին Աթենքում մահվան դատապարտել Սոկրատին։

Ո՞վ կամ ովքե՞ր են իրենց ընտրությամբ իշխանության բերել Մուսոլինիին ու Հիտլերին։

Ժողովուրդը։

Հետեւաբար հերիք է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օպերացիան բարդեք ժողովրդի վրա ու նույն ժողովրդի ընտրությունն էլ անսխալական համարեք»։