|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն։
Պատմական եւ իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։
Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ եւ Արցախի Հանրապետության գոյությունը։
Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։
Ֆորպո՞ստ…
Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին» /ձեւակերպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիեւինն է/:
Առանց պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։
Կլինի՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատմական ու իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, և, որ, իբր, պատմական Հայաստանի տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը։