Միասին կարող ենք
կարևոր
871 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-06 22:40
Քաղաքական Տարածաշրջան

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Վրաստանում էր

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Վրաստանում էր

Vector News-ը գրում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով այցելել է Վրաստան։ 

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

Այցի շրջանակում Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելության արարողություն՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլի մասնակցությամբ։ Կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության և երկկողմ համագործակցության զարգացումը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծաղկեպսակներ է դրել հերոսների հուշահամալիրին և Հեյդար Ալիևի հուշահամալիրին։

Կայացել է նաև հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, որի արդյունքում անցկացվել է համատեղ ճեպազրույց։ 

https://www.facebook.com/share/p/1HgsVZVp6J/

Այցի շրջանակում Ադրբեջանի նախագահը հանդիպել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն, կառավարության ներկայացուցիչներ և դիվանագիտական կորպուսի անդամներ»։