|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով Իրան է ժամանել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհը:
Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հանդիպման շրջանակում երկու երկրների մինջև կկնքվեն համագործակցության մի քանի փաստաթուղթ, իսկ այցի արդյունքները համատեղ ասուլիսի ընթացքում կամփոփեն Հասան Ռոհանին և Բարհամ Սալեհը:
Ինչպես տեղեկացնում է alikonline-ը, այս այցն Իրաքի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բարհամ Սալեհի տարածաշրջանային չորրորդ այցելությունն է: Մինչ այս նա եղել է Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Հորդանանում: