|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Այցի ընթացքում Ղավելաշվիլին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։
Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն ու բարեկամն է, ուստի, շատ կարևոր է, որ Վրաստանի վեցերորդ նախագահի առաջին այցը տեղի է ունենում հենց Ադրբեջան։