Միասին կարող ենք
կարևոր
859 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-07 10:11
Քաղաքական

Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն. «Հրապարակ»

Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ի մարզային շտաբների պետերը մարզ­պետներն են։ Նրանք շուտով արձակուրդ են վերցնելու՝ իրենց հաշվին, որ կարողանան ողջ էությամբ նվիրվել մարզային շտաբների աշխատանքը համակարգելու գործին։ Համայնքային շտաբները ղեկավարելու են ՔՊ-ական համայնքապետերը։ Սյունիքի մարզային շտաբի պետ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է միայն, որ խառը կազմի հետ է աշխատելու՝ ՔՊ-ական համայնքապետերի՝ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ու Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ։

Չնայած Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանն էլ իշխող ուժից է, բայց Սիսիանի շտաբի ղեկավարն ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանն է, Քաջարանինը՝ ՔՊ-ական ավագանի Արմեն Առաքելյանը, Գորիսինը` պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը` ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը։ Փաստորեն, պատգամավորները, կառավարության ներկայացուցիչն ու ՔՊ-ական համայնքապետերը դե յուրե ու դե ֆակտո պիտի ենթարկվեն Ռոբերտ Ղուկասյանին»: