Միասին կարող ենք
կարևոր
859 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 10:10
Հասարակություն

Ագրարային համալսարանը չի տրամադրում նիստերի արձանագրությունները. դոցենտ

Ագրարային համալսարանը չի տրամադրում նիստերի արձանագրությունները. դոցենտ

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը ֆեյբուքի իր էջում գրել է.

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանից պահանջել էի տրամադրել հիմնադրամի Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի 2022-2024 թվականների նիստերի արձանագրությունները, որոնք առկա չեն հիմնադրամի կայքում, իսկ այդ փաստաթղթերի գոյությունը կասկածելի է: 

Ագրարային համալսարանը բնականաբար չէր տրամադրել, և հայց էի ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել տրամադրել հիմնադրամի «Ջրային և հողային ռեսուրսների կառավարման» ամբիոնի 2022-2024 թվականների նիստերի արձանագրությունները:

Առաջին ատյանի դատարանը դատավոր Սերինե Խաչատրյանի նախագահությամբ կրկին անգամ անհիմն կերպով մերժել էր հայցը պատճառաբանելով, որ հիմնադրամը չի կրում պարտականություն տրամադրելու «Ջրային և հողային ռեսուրսների կառավարման» ամբիոնի նիստերի արձանագրությունները։ 

Ավելին՝ «Ջրային և հողային ռեսուրսների կառավարման» ամբիոնի նիստերի արձանագրությունները չեն հանդիսանում կամ պարունակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով տեղեկություններ։

Սակայն, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հերթական անգամ գտնվելով իր բարձունքի վրա բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և հստակ հիմնավորեց և նշեց հետևյալը.

«Վերաքննիչ դատարանն անհիմն է գնահատում Դատարանի հետևությունն այն մասին, որ հիմնադրամը չի կրում պարտականություն տրամադրելու «Ջրային և հողային ռեսուրսների կառավարման» ամբիոնի նիստերի արձանագրությունները։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցը մերժելու մասին Դատարանի հետևությունն իրավաչափ չէ, դատական ակտն ենթակա է բեկանման, միևնույն ժամանակ գործով անհրաժեշտ է իրականացնել ամբողջ ծավալով նոր քննություն»:

Իրոք դեռ արդարադատությունը լրիվ չի կործանվել․․․»։