|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ռուսաստանը դատապարտում է Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների սպանությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով նախօրեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը։
«Մենք, անկասկած, խստորեն դատապարտում ենք ինքնիշխան և անկախ Իրանի, ինչպես նաև այլ երկրների ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս հասցնելուն կամ առավել ևս սպանությանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունները», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։