|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ջեյ Դի Վենսի և պատվիրակության մյուս անդամների համար փետրվարի 9-ին ֆուրշետի հյուրասիրություն է տեղի ունեցել։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է մեկ անձից կատարվող գնումների հարթակից։
ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգային ծառայությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ֆուրշետի կազմակերպման համար պայմանագիր է կնքել «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ։
Ֆուրշետը մատուցվել է 200 անձի համար և Զվարթնոց օդանավակայանում՝ 50 անձի համար։ Հյուրասիրությունը ներառել է թխվածքի տեսականի, չիր-չարազեղեն, սեզոնային մրգեր, տաք ու սառ ուտեստներ, այդ թվում՝ խորովածի տեսականի, ձկան տեսականի, գյուղական կարտոֆիլ, պանրի ու զեյթունի տեսականի, բնական և գազավորված ըմպելիքներ և այլն։ Այս ծառայության մատուցման դիմաց բյուջեից վճարվել է 11,112,600 դրամ։
Նշենք, որ «Բլիզարդ» ՍՊԸ-ն, որն էլեկտրոնային ռեգիստրի համակարգում գրանցվել է 2005 թվականից, պետգնումներում ակտիվություն է սկսել ցուցաբերել 2018 թվականից: Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արմենուհի Խաչատրյանին: