Միասին կարող ենք
կարևոր
733 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-17 12:55
Աշխարհ

Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը

Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը

Սիրիայի ժամանակավոր կառավարությանը կից սահմանային անցակետերի և մաքսային գլխավոր վարչությունը հայտնել է, որ Սիրիայի և Թուրքիայի «Համամ» սահմանային անցակետը, որը գտնվում է Աֆրինի շրջանում փետրվարի 18-ից ընդմիշտ կփակվի։ Նշվել է, որ ուղևորներն ու առևտրականները կարող են օգտագործել Բաբ ալ-Հավա և ալ-Սալամե սահմանային անցակետերը, բայց նաև պարզաբանում չի ներկայացվել անցակետի փակման որոշման վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը։

Իրաքի քրդական «Rudaw» լրատվական կայքը նշել է, որ «Համամ» սահմանային անցակետը պաշտոնապես ճանաչված անցակետ չէ և բացվել է 2019-ին, երբ 2018-ին Աֆրինը զավթվել էր Թուրքիայի զինված ուժերի (TSK) կողմից իրականացված գործողության արդյունքում։ Ըստ աղբյուրի՝ այն սահմանափակ կերպով օգտագործվել է առևտրի և անցումների համար։

Թուրքիայի առևտրի նախարարության մաքսային գլխավոր վարչությունը նախկինում այս հարցի վերաբերյալ որոշման մասին հայտնել էր Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան միջոցով։ Աֆրինում և Սերե Քանյեում գտնվող Համամի դարպասների փակման վերաբերյալ որոշում է կայացվել մինչև 2026-ի փետրվարի վերջը փակել Ջեյլանփընար մաքսային դարպասի դիմաց գտնվող Ռաս ալ-Այնի (Սերե Քանյե) մաքսային դարպասը և Զեյթինդալի մաքսային դարպասի դիմաց գտնվող Համամի մաքսային դարպասը։ Որպես պատճառ է նշվել ֆինանսականը, շահագործման ծախսերը, այլընտրանքային դարպասների մոտ լինելը։