|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուկրաինայի կառավարությունն այսօր հավանություն է տվել որոշմանը` դադարեցնել անցուդարձը Ռուսաստանին սահմանակցող` Լուգանսկի և Դոնեցկի մարզերի 8 անցակետով: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Որոշումն ընդունվել է` հաշվի անելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության առաջարկը:
Կառավարությունն այս որոշումը պատճառաբանել է հասարակական անվտանգության նկատառումներով, որպեսզի կանխվի բնակչության կյանքին կամ առողջությանն ուղղված սպառնալիքի առաջացումը «առանձին վայրերում տեղի ունեցող վտանգավոր իրադարձությունների հետևանքով»:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Դոնեցկի «Մարինովկա» անցակետի մոտ մարտ է ընթանում: Վիրավորվել էր երեք սահմանապահ: Աշխարհազորայինները կորուստներ էին կրել, սակայն չէին նշել զոհերի հստակ թիվը:
Իսկ այն մասին, որ Լուգանսկի մարզում փակվել են «Դոլժանսկի» և «Կարմիր պարտիզան» անցակետերը, հայտնի էր դարձել մայիսի 5-ի առավոտյան: