|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սահմանային հսկիչ կետերում մայիսի 6-ի դրությամբ լրացրել է 23 հազար 311 ուղևորների համար մեկուսացման և ինքնամեկուսացման ծանուցագիր։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հիշեցրեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տեսչական մարմինը 2020 թվականի հունվարի 24-ից սահմանային հսկիչ կետերում աշխատում է ուժեղացված ռեժիմով։
«Մինչ այժմ լրացվել է 47 հազար 483 ուղևորների համար հասցեական քարտեր, այնուհետև երբ հասցեական քարտերը փոխարինվեցին ինքնամեկուսացման և մեկուսացման ծանուցագրերի, լրացվել են և ծանուցվել 23 հազար 311 ուղևորներ , ովքեր գնացել են ինքնամեկուսացման, իսկ Առողջապահության նախարարության և մարզպետարանների աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է 2509 ուղևորների մեկուսացումը»,- ասաց Ավագյանը։
ԱԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այդ աշխատանքներին զուգահեռ կազմակերպվել է քաղաքացիների հոսպիտալացումը։
«Եթե ժամանող ուղևորի մոտ առկա են լինում ախտանիշներ, ապա տեղի է ունենում անմիջապես հոսպիտալացում հենց մեր սահմանային հսկիչ կետերից։ Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվածների թիվը այս պահի դրությամբ կազմում է 217»,- եզրափակեց Ավագյանը։