|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հոսպիտալացրել են: Այս պահին նա գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Yerkir.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ վիճակը կայուն է: Դիմել է ճնշման հետ կապված խնդիրներով: Այժմ ճնշումը կարգավորված է: Արվել են բոլոր հետազոտությունները. շեղումներ չկան:
Yerkir.am-ի հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ սրտի հետ կապված խնդիրներ կան, հիվանդանոցից հերքեցին: Մեր այն հարցին, թե արդյո՞ք նրան շտապօգնության մեքենայով են տեղափոխել, չցանկացան պատասխանել: Նաեւ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել, թե Գալուստ Սահակյանը որքան կմնա հիվանդանոցում: