|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում:
«Մասնավորապես, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ կոչ է անում սեզոնայնությամբ պայմանավորված՝ օգտվել հայ-վրացական սահմանային մյուս անցումային կետերից: Իսկ Բագրատաշենի անցակետի թողունակությունը դյուրացնելու նպատակով, Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն մաքսակետից դուրս գտնվող մաքսային հսկողության այլ տարածք, որտեղ էլ կիրականացվեն մաքսային գործառնությունները»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ: