|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պետական եկամուտների կոմիտեն ամանորյա տոներին ընդառաջ հորդորում է Թուրքիայից ՀՀ ապրանքներ փոխադրող անձանց ուղևորատար ավտոբուսներով կամ բեռնատարներով փոխադրվող բեռների սահմանահատման համար ընտրել անհրաժեշտ թողունակություն ունեցող Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետը. Yerkir.am-ին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաշվի առնելով նախատոնական շրջանում տուրիստական ավտոբուսներով երրորդ երկրներից Հայաստան ժամանող ուղևորների և նրանց ուղեբեռների ավելացող հոսքը և Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի անցումային կետի սահմանափակ թողունակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն չի կարող երաշխավորել Գոգավանի անցումային կետում մաքսային հսկողության հետ կապված մաքսային գործառնությունների արագ իրականացումը: