|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է.
փակել ջերմոցները, այգու եզրերին քամու ուղղությամբ պատրաստել կրակ վառելու օջախներ՝ այգիների ծխեցման նպատակով: Անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը.
անհրաժեշտության դեպքում իրականացնել ջերմատների և ջերմոցների լրացուցիչ ջեռուցում. սածիլված դաշտերում հնարավորության դեպքում կատարել ոռոգում.
տնամերձերում՝ սածիլները և կարտոֆիլի ծլած բույսերը հնարավորության դեպքում ծածկել։