|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Այսօր «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե: Այս մասին գրում է «Հրապարակը»։
«Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի ազատ լրատվամիջոցի խմբագիր հայտնվելու է իրավապահների թիրախում, և նրանցից մեկը լինելու է «Հրապարակի» խմբագիրը, ով մշտապես քննադատում է գործող իշխանություններին:
Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի, պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր: Քրեական օրենսգրքի 422 հոդվածը փրկօղակ է դարձել իշխանության համար և քաղաքական հետապնդումների գլխավոր գործիքն է այժմ: Այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սամվել Կարապետյանին և Միքայել Աջապահյանին: Թե ինչպես կվարվի Քննչական կոմիտեն Արմինե Օհանյանի դեպքում, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում: Մենք տեղեկացանք, որ առայժմ Արմինե Օհանյանին հրավիրել են որպես վկա հարցաքննության, և նա նաև ստորագրել է նախաքննական գաղտնիք չբացահայտելու գրության տակ»: