Միասին կարող ենք
կարևոր
652 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-17 14:53
Հասարակություն

Գիտնականները նախազգուշացնում են` մարտի 19-ի առավոտյան ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում

Գիտնականները նախազգուշացնում են` մարտի 19-ի առավոտյան ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում

Արեգակի վրա տեղի ունեցած երեկվա բռնկման հետևանքով արտանետված պլազման Երկրին կհասնի մարտի 19–ի վաղ առավոտյան և կարող է մագնիսական փոթորիկ առաջացնել, որն իր գագաթնակետի պահին կհամապատասխանի «ուժեղ» ցուցանիշին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։

«Արեգակից մինչև Երկիր հասնելու համար պլազմային անհրաժեշտ կլինի 60 ժամից մի փոքր ավելի։ Հաշվի առնելով երեկվա բռնկման ձևավորման ժամանակը (Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 16:00-ն)՝ նյութի հասնելը մեր մոլորակին սպասվում է 2026 թվականի մարտի 19-ին` առավոտյան ժամը 4-ից 6-ի սահմաններում»,–ասված է լաբորատորիայի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։

Գիտնականները կանխատեսում են, որ փոթորկի ուժգնությունը պիկի պահին կլինի G2-ից մինչև G3 մակարդակի (ուժեղ մակարդակ)։ Ավելի բարձր՝ G4 արժեքի հավանականությունը կազմում է ընդամենը 1-3%, քանի որ բռնկումը բավարար հզոր չի եղել նման իրադարձությունների համար։ Լաբորատորիայում ենթադրում են, որ բուն փոթորիկը կտևի մոտ 10 ժամ։