|
Փոխարժեքներ
01 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.89 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.706 |
| GBP | ⚊ | £ 486.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախորդ գիշեր Արեգակի վրա տեղի ունեցած բարձրագույն X դասի բռնկումը Երկրի վրա մագնիսական փոթորիկ կառաջացնի, ամենայն հավանականությամբ՝ ուժգին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Բարձրագույն մակարդակի փոթորիկներ և ռադիացիոն տատանումներ այս դեպքում չեն սպասվում, և նույնիսկ նախորդ մակարդակի (G4) հազիվ թե հասնի, սակայն G3 կարգի (ուժեղ) իրադարձությունները, ըստ ամենայնի, անխուսափելի են»,- ասված է լաբորատորիայի հաղորդագրության մեջ։
Բռնկման պայթյունի ալիքը Երկրին կհասնի հուլիսի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում։
«Սպասվող փոթորիկն ամենաուժգինը կլինի ընթացիկ տարվա մարտից ի վեր»,-նշել են գիտնականները։
Հունիսի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:50-ին X1.1 դասի բռնկում է տեղի ունեցել: Այն գրանցվել է 4475 տիրույթում: Միաժամանակ այս պահին Արեգակի վրա գործում է տարվա ամենամեծ՝ 4478 տիրույթը, որը դեռևս նման հզոր իրադարձություններ չի առաջացրել: