Միասին կարող ենք
կարևոր
835 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-15 14:03
Աշխարհ

Իրանը հարվածներ չի հասցրել քաղաքացիական կամ բնակելի տարածքներին և պատրաստ է քննությանը. Արաղչի

Իրանը հարվածներ չի հասցրել քաղաքացիական կամ բնակելի տարածքներին և պատրաստ է քննությանը. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։

Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար։

Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թեհրանը կապեր է պահպանում Պարսից ծոցի տարբեր երկրների հետ և կողջուներ ցանկացած նախաձեռնություն, որը կարող է ապահովել ԱՄՆ–Իսրայել–Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։

Պարսից ծոցի երկրները կոչ են արել Իրանին դադարեցնել հարձակումները իրենց տարածքներին։ Ըստ նրանց, Իրանը հարվածներ է հասցնում ոչ միայն ԱՄՆ-ի զինված ուժերին, այլև էներգետիկ օբյեկտներին ու բնակելի տարածքներին։

Ավելի վաղ «Խաթամ ալ-Անբիա» շտաբը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատճենել են իրանական «Shahed-136» անօդաչուն՝ այն անվանելով «Lucas», և օգտագործում են քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների համար՝ օտար դրոշի տակ իրականացվող կանխամտածված գործողության շրջանակում, որի նպատակն է մեղադրել Իսլամական Հանրապետությանը։