|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանը խոստովանում է, որ Իսրայելի հետ զինված հակամարտությունը կարող է կրկնվել, սակայն Իսլամական Հանրապետությունը պատրաստ է տարածաշրջանում ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին` Al Awsat թերթ հետ զրույցում:
«Ամեն ինչ հնարավոր է, բայց մենք պատրաստ ենք ցանկացած հանգամանքի։ 12-օրյա պատերազմի ընթացքում սիոնիստական կազմակերպությունը և Միացյալ Նահանգները չեն հասել իրենց նպատակներից որևէ մեկին, մինչդեռ Իրանը հերոսաբար դիմադրել է և միաժամանակ պատասխանել ագրեսիային»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ Իսրայելը միակողմանիորեն «խնդրել է անվերապահ հրադադար» Իրանի տարածքի վրա հարձակումների սկսվելուց 12 օր անց։
«Եթե նրանք ցանկանում են կրկնել այս սցենարը, մենք պատրաստ ենք։ Սակայն 12-օրյա պատերազմն ապացուցեց, որ ռազմական տարբերակը ձախողվել է։ Հետևաբար, կասկածում եմ, որ նրանք կրկին կդիմեն նման քայլի։ Բայց եթե դա տեղի ունենա, նրանք կհանդիպեն նմանատիպ, բայց ավելի կոշտ պատասխանի»,- հավելել է Արաղչին։