Միասին կարող ենք
կարևոր
787 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 21:05
Հասարակություն

Մոսկվայի հայկական եկեղեցում նշվեց Միջինքը

Մոսկվայի հայկական եկեղեցում նշվեց Միջինքը

Այսօր Մեծ Պահքի 24-րդ օրն է: Եկեղեցական տոնացույցում օրը կոչվում է Միջինք, ինչը նշանակում է, որ պահքի կեսն արդեն անցել է:

Մոսկվայի հայկական եկեղեցու հանդիսությունների սրահում հոգևոր դասը, Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի ուսուցիչներն ու սաները, առաջնորդարանի աշխատակիցները Տերունական աղոթքով սկսեցին Միջինքի տոնախամբությունը:

Վարժարանի սաները գեղեցիկ հայերենով ներկայացրին Միջինքի իմաստն ու խորհուրդը:

Միջինքի գաթայի արծաթե խաչը բաժին ընկավ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի սան Սևակ Երանյանին:

Միջինքի հյուրասիրությունը շարունակվեց թեյախմությամբ:

Շարունակվում է նաև Մեծ Պահքի ճամփորդությունը…: