|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ս.թ. սեպտեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշեց ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձը:
Առավոտյան Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե եկեղեցում Հյուսիսարևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձին:
Որից հետո ելույթով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորեց ներկաներին ԼՂՀ 27-ամյա անկախության տոնի առթիվ և նշեց, որ արցախցիների տոնը ոչ միայն արցախահայության տոնն է այլեւ համայն հայության տոնը, որովհետև այս անկախության 27 տարվա նվաճումը ձեռք է բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Գլխավոր հյուպատոսը իր ելույթում անդրադարձավ արցախյան ազատամարտի հանգրվաններին, ինչպես նաև ներկայացրեց հիմնահարցի լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները:
Այնուհետև Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի «Վերնատուն» մշակութայի կենտրոնում կայացավ ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ և ֆիլմի ցուցադրում: