|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժին չգրանցի՝ քաղաքական ուժը ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է հավանական, որ ԿԸՀ-ն չգրանցի «Մեր ձևով» շարժմանը կամ գրանցելուց հետո՝ քարոզարշակի ինչ-որ փուլում գրանցումից հանի։
Նա ընդգծեց, որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որոնք պիտի քաղաքական ուժը ներկայացնի։ «Սյսինքն, չգրանցվելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ն, եթե բոլոր փաստաթղթերը ներկայացված են՝ գրանցման հարց որպես այդպիսին չի քննարկում, ԿԸՀ-ն կարող է քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը ներկայացված չեն կամ թերի են ներկայացված, եթե քաղաքական ուժը չի լրացրել փաստաթղթերը 48 ժամվա ընթացքում, այդ ժամանակ կարող է առարկությունը դրվել քվեարկության և 2/3 ձայներով մերժվել կուսակցության գրանցումը։ Բայց եթե կուսակցությունը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, ԿԸՀ ուղղակի՝ առանց քվեարկության գրանցում է։
Արհեստական խոչընդոտ չի կարող լինել, քանի որ օրենքով կա սահմանված փաստաթղթերի ցանկ։ Ավելին, եթե ցանկը թերի է, ԿԸՀ-ն նախապես նիստով 48 ժամ է տրամադրելու։ Քաղաքական ուժը պիտի չլրացնի այդ փաստաթղթերը, այդ թերությունը չվերացնի, որպեսզի չգրանցվի»,-ասաց նա։
Անդրադառնալով գրանցումը ուժը կորցրած ճանաչելուն՝ Հովակիմյանն ընդգծեց, որ ԿԸՀ-ն քաղաքական ուժի գրանցումը չի կարող ուժի կորցրած ճանաչել։ «Մեր օրենսդրությամբ ԿԸՀ-ն այդ հարցով պիտի դիմի դատարան։ Այսինքն, եթե գրանցումից հետո որևէ քաղաքական ուժ, տոտալ, հետևողական Ընտրական օրենսգիրքը ոտնահարի, ւսյ ես չեմ հիշում նման դեպք, ԿԸՀ-ն պետք է դատարան դիմի։
Ընդ որում՝ ԸՕ-ն սահմանում է դրա հիմքը, ու խոսքը 1-2 խախտման մասին չէ, այլ հետևողականորեն ԸՕ-ն խախտելու մասին է, որպեսզի ծանրակշիռ փաստեր կուտակվեն, որից հետո ԿԸՀ-ն պարտադրված կլինի դիմել դատարան»,-ասաց նա։
Հարցին, թե արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունը, թե այլ երկրների քաղաքացիների վրա ճնշում է գործադրվում՝ ընտրական պրոցեսներից առաջ, արդյոք սա կարող է հիմք դառնալ, որպեսզի գրանցումը ուժը կորցրած ճանաչվի՝ Հովակիմյանը ասաց, որ մարտահրավերների մասին բազմաթիվ հայտարարություններ են հնչում, իսկ այդ հայտարարությունը և այն, ինչ նախատեսում է ԸՕ-ն՝ փոխկապակցված չեն։