կարևոր
1201 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-13 09:32
Քաղաքական

Թաթուլ Հակոբյանը հորդորում է Հակոբ Հակոբյանին հրաժարական տալ ՀՌՀ պաշտոնից՝ չեզոքությունը խախտելու համար

Թաթուլ Հակոբյանը հորդորում է Հակոբ Հակոբյանին հրաժարական տալ ՀՌՀ պաշտոնից՝ չեզոքությունը խախտելու համար

Թաթուլ Հակոբյանը գրում է․

«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

ՀՅԴ-ն հայ իրականության մեջ է իր ստեղծման օրվանից՝ 1890 թվականից: Այս կուսակցության պատմությունը նաև հայ ժողովրդի պատմությունն է: Հատկապես Հանրապետության հիմնադրման և նրա գոյության 1000 օրերին, որովհետև ՀՅԴ-ն իշխող ուժն էր: Բոլոր չորս վարչապետները եղել են կուսակցության երևելի դեմքերից, բոլոր կառավարությունները եղել են դաշնակցական, երկու դեպքում կոալիցիոն՝ ժողովրդականների, ապա շատ կարճ ժամանակ՝ սոցիալիստ հեղափոխականների հետ:

Որևէ հայ մարդ՝ լինի իմ նման քաղաքական պատմության հետազոտող, մտավորական կամ գրող-թարգմանիչ, իրավունք ունի ի՛ր տեսանկյունից անդրադառնալ ՀՅԴ-ի գործունեությանը:

Բայց երբ անկախ մարմնի կամ իբր անկախ մարմնի անդամն է հատուկ և հստակ թիրախավորում ՀՅԴ-ին կամ որևէ այլ քաղաքական ուժի, ինչի իրավունքը չունի ի պաշտոնե, ապա այստեղ խնդիր է առաջանում:

Ավելին, երբ դա արվում է իշխող քաղաքական ուժին և նրա առաջնորդին հաճոյանալու անկհայտ ճիգով, ապա հարցը քաղաքականից նաև դառնում է բարոյական-էթիկական:

Հրաժարական տվեք ձեր պաշտոններից, պետբյուջեի փողերից և քննադատեք ում ուզում եք, ինչքան ուզում եք:

Թ. Հ.

13 փետրվարի, 2026թ»։