|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական Trend-ի հետ զրույցում նշել է, որ Մինսկի խումբն անհանգստացած է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով։
«Հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը՝ բանակցությունների պայմանների բարելավման համար»,- ասել է նա:
Ուորլիքը նշել է, որ համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել։ «Ես և մյուս համանախագահները մեր ողջ ուշադրությունը սևեռել ենք կողմերին օգնելու հարցի վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, նախագահների՝ վերջին 5 տարիներին ընդգծած տարրերի հիման վրա հակամարտության արդար և կայուն լուծման հասնելու նպատակով։ Մեր չեզոքությունը շատ կարևոր է այս գործընթացի համար»,- նշել է նա։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ Ուորլիքը նշել է, որ նախագահները համաձայն են բարձր մակարդակով հետագա բանակցությունները շարունակելու անհրաժեշտության հետ։