|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթում ասաց, որ այս քննարկումը վերածվել է հակադաշնակցական արշավի, ԱԺ-ում թևածում է հակադաշնակցական մաղձը։
«Բանը հասավ այնտեղ, որ Արծվիկ Մինասյանն ասում է՝ այս ինչքան մաղձ կա ձեր մեջ, ամբողջը թափեցիք, Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ չէ, ամբողջը չենք թափել, հլը էլի կա իմ մեջ։ Ես անհանգիստ եմ, մեր փոխխոսնակն այս նյարդային համակարգով ո՞նց է ընդհանրապես գնում բանակցությոնների։ Ընդհանրապես, ինչքան շատ եք դուք շփվում ձեր թուրք կոլեգաների հետ, էնքան հակադաշնակցական մաղձը շատանում է, զգույշ, ձեզ մի վնաս չտաք»,- նշեց նա։
Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ Հակոբ Մովսեսը վերածվել է իշխանության պարզ պրոպագանդիստական գործիքի։ Նա դիմեց Հակոբ Մոսվեսին․ «Լավ, Դաշնակցությունը հասկացանք, եկեղեցուն ինչո՞ւ եք կպել, վեհափառի հրաժարականի պահանջը ձեզ մոտ ե՞րբ հասունացավ, երբ Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսե՞ց։ «Մեր եկեղեցին զբաղված է եղել մեռել թաղելով եւ դրանով հպարտանալով»՝ էս մտքի գոհարները ձեզ մոտ ո՞նց ծնվեցին, պարտադիր Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին զուգահե՞ռ։ Եկեղեցու խնդիրները ձեզ այլ ժամանակներում չե՞ն անհանգստացրել։ Ձեզ Հ1-ի եթերում բանավեճի են հրավիրում՝ որպես կողմ՝ իշխանական թեզերը պաշտպանելու։ Հիմա այստեղ խախտվե՞լ է չեզոքության դրույթը, թե՞ չի խախտվել։ Եվ այս ամենի համար շուրջ 4 տարի 30 մլն դրամ եք ստացել պետությունից։ Այսինքն՝ մեր քաղաքացին գիտի՞, որ Հակոբ Մովսեսը մեր հարկերից այդ գործունեությունն է ծավալում, համաձա՞յն է դրա հետ։ Դրա համա՞ր եք դուք ընտրվել, գնացեք ՔՊ ցանկ, աշխատավարձը նույնն է, ազատորեն այդ գործունեությունը ծավալեք։ Խնդիրն այն է, որ դուք սահմանադրական նորմ եք խախտել»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։