|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը դիմելով Հակոբ Մովսեսին ասաց.
«Օրենքն ասում է, որ նման պաշտոն զբաղեցնող անձը պետք է լինի ապակուսակցական, Դուք Ձեր խոսքում բառացի ասեցիք, որ համակրում եք այս իշխանություններին, դա նշնականում է, որ Դուք քաղաքական զսպվածություն չեք ցուցաբերում: Դրանով իսկ արդեն մենք խնդիր ունենում ենք:
Պարոն Հակոբյան, մի բան էլ, մենք ունենք պետություն և պետականություն, ասել, որ հիմա մենք ունենք պետություն կառուցելու ռեալ շանս, ես համաձայն չեմ, մենք հիմա ունենք ամենաբարդ ժամանակները և դա հենց այս իշխանության ժամանակ»:
Արամ Վարդևանյանն անդրադարձավ նաև հայ-թորքական հարաբերություններին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի պատասխանին Էրդողանի նամակին: