կարևոր
664 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-09 09:28
Հասարակություն

ՄՐՀԱՍՈՒՐԱՎ, ԽՈՌՆԱՎ ՉԱՅ ՉՈՒԳՈՒՆԻ ԾԱՆՐ ՉԱՅԴԱՆՈՒՄ ՈՒ ԱՄԵՆԱՓԱՓՈՒԿ ԱՆԿՈՂԻՆԸ․ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ․ ՄԱՍ 8

ՄՐՀԱՍՈՒՐԱՎ, ԽՈՌՆԱՎ ՉԱՅ ՉՈՒԳՈՒՆԻ ԾԱՆՐ ՉԱՅԴԱՆՈՒՄ ՈՒ ԱՄԵՆԱՓԱՓՈՒԿ ԱՆԿՈՂԻՆԸ․ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ․ ՄԱՍ 8

Արցախյան գոյապայքարի մասնակից Սարգիս Աղաջանյանը «ՊԱՏԵՐԱԶՄ ՈՒ ԼՎԱՑՔ» խորագրով ներկայացնում է իր հուշերը։ Հուշագրության մեջ շարժապատկերի նման անցնում են ինչպես գոյապայքարը, այնպես էլ մարդիկ, դեպքերն ու հիշատակման արժանի իրադարձությունները։  

 

«Դրվագներ իմ հուշերից

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ

ՄԱՍ VIII ՄՐՀԱՍՈՒՐԱՎ, ԽՈՌՆԱՎ ՉԱՅ ՉՈՒԳՈՒՆԻ ԾԱՆՐ ՉԱՅԴԱՆՈՒՄ ՈՒ ԱՄԵՆԱՓԱՓՈՒԿ ԱՆԿՈՂԻՆԸ

Տատիկն ու պապիկը պատրաստել էին փայտի վառարանով տաքացված անուշաբույր բաղնիքը՝ թանձր գոլորշիով, փայտի ու ճրագի ծխով, խնձորի օճառի հոտով։ Բաղձալի լոգանքից հետո բուրում էի թարմությամբ։

Տապակած կարտոֆիլ, տնական պանիր, կարմիր լոբի, թուռնավ կած կած հաց, մեղր, չորացրած մասուրով, ուրցով թեյ ու ճրագի լույս. այսպիսի տեսք, բույր ու համ ունի իմ ունեցած ամենահամեղ ընթրիքը։

Պառկեցի հաստ ներքնակին, այնքան հաստ, որ ընկղմվեցի դրա մեջ, գլուխս դրեցի շատ մեծ բարձին։

Քնեցի նորածնի պես, արթնացա աքաղաղի կանչից և ուրցով թեյի բույրից։

Գրկեցի տատիկին ու պապիկին, հրաժեշտ տվեցի՝ խոստանալով հաճախ այցելել ու լողացած, հունական բանակի տաբատը, ամերիկյան բանակի վերնաշապիկն ու ֆրանսիական օդուժի կոշիկները հագիս̀ գնացի զորամաս։

© Սարգիս Աղաջանյան

Շարունակելի»։

Հուշագրության առաջին և երկրորդ մասերն՝ այստեղ, երրորդն՝ այստեղ, չորրորդն՝ այստեղ, հինգերորդն՝ այստեղ, վեցերորդն՝ այստեղ, յոթերորդդն՝ այստեղ: